ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Իդլիբում Ռուսաստանի ավիահարվածի արդյունքում ոչնչացվել են տասնյակ թուրքամետ զինյալներ

Իդլիբում Ռուսաստանի ավիահարվածի արդյունքում ոչնչացվել են տասնյակ թուրքամետ զինյալներ
03.11.2020 | 14:03

Նոյեմբերի 2-ին, Սիրիայի հյուսիս-արևմուտքում «զինված ընդդիմության» բազայի դեմ ավիահարվածը ոչնչացրել է Թուրքիայի կողմից հովանավորվող առնվազն 35 զինյալի՝ գրում է eadaily.com կայքը` հղում տալով բրիտանական The Telegraph-ին:

Ավիահարվածը դարձել է ամենամահացու հարձակումներից մեկն Իդլիբում ութ ամիս առաջ կնքված հրադադարի պահից ի վեր: «Սիրիական զինված ընդդիմության» ներկայացուցիչ Յուսեֆ Համուդը նշել է, որ հարձակումը թիրախավորել է ապստամբների կողմից Սիրիայում վերահսկվող վերջին նահանգի` Իդլիբի հյուսիս-արևմուտքում գտնվող «Ֆայլակ ալ-Շամ» խմբավորման մարզական ճամբարը:

Նշվում է, որ ավիահարվածները հասցվել են ռուսական ավիացիայի կողմից` որպես շարունակություն նախորդ ամսվանից սկսված թուրքամետ գրոհայինների դեմ հարվածների: Ռուսական հարվածները թուրքամետ զինյալների ուղղությամբ ակտիվացել են վերջիններիս` Հարավային Կովկաս տեղափոխվելու և Լեռնային Ղարաբաղում ընթացող պատերազմում Ադրբեջանին աջակցելու ֆոնին:

Դիտվել է՝ 2178

Մեկնաբանություններ